29 հունվարի 2022 - 13:46 AMT
Թուրքիան 2 տրակտոր և 13 պիկապ է նվիրել վրացական բանակին

Թուրքիան 2 տրակտոր և 13 պիկապ է նվիրել վրացական բանակին։ Տեխնիկայի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող զորամասում։

«Ներկա են եղել բարձրաստիճան թուրք և վրացի զինվորականներ, ինչպես նաև Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազղանը, Թուրքիայի դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Բուրակ Ալթիները և Վրաստանի պաշտպանության նախարար Ջիվանշիր Բուրչուլաձեն»,-գրում է Gazeta.ru-ն Անադոլու գործակալության վրա հղումով։

Բուրչուլաձեն ընդգծել է, որ Թուրքիան ակտիվորեն և կանոնավոր կերպով նպաստում է Վրաստանի ԶՈւ հզորացմանը և հավաստիացրել է թուրք հյուրերին, որ վրացական բանակի ինժեներական կորպուսը կօգտվի Թուրքիայի նվիրած տրանսպորտային միջոցներից և սարքավորումներից։

Տրակտորներից և մեքենաներից բացի, Թուրքիան նաև տեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ 18 կոմպլեկտ է նվիրել։

Photo. Reuters