29 հունվարի 2022 - 13:47 AMT
«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի՝ Կոլումբիայից է

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբին է միացել 24-ամյա կոլումբիացի եզրային կիսապաշտպան Ջոնաթան Դուարտեն, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Դուարտեն հանդես է եկել կոլումբիական «Օրսոմարսո Պալմիրան» ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրած 24 խաղերում դարձել է 4 գոլի հեղինակ։

Դուարտեն հանդես է եկել նաև կոլումբիական «Ռեալ Սանտադեռ» ֆուտբոլային ակումբում։

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի առաջատարն է։