29 հունվարի 2022 - 15:21 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 18,274 դեպք է գրանցվել և 41 մահ

Հունվարի 29-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1,145,508 դեպք՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 18,274-ով, տեղեկացնում է stopcov.ge կայքէջը:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 41 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14,911 անձ:

Ապաքինվել է ևս 8400 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 995,328:

Երկրում ընդհանուր կատարվել է 2,704,957 պատվաստում: Ստացիոնար հսկողության տակ է 5084 մարդ:

Ինտենսիվ թեստավորմամբ մեկ օրում անցկացվել է 84,762 թեստ, որից 48,320-ը՝ հակագենի արագ թեստով և 34,442-ը՝ ՊՇՌ: