29 հունվարի 2022 - 15:44 AMT
ԱՆ․ «Օմիկրոնի» դեպքում պետք չէ ապավինել բնական իմունիտետին

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում պետք չէ ապավինել Covid-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ հղում անելով «Ամփոփ Մեդիային», որին այդ մասին հայտնել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակից։

«Եթե ունեցել եք Covid-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ Covid-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։

Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»,-ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ: