29 հունվարի 2022 - 17:07 AMT
Դարպասապահ Ֆելիքս Ֆերահյանը հանդես կգա ֆիննական HIFK-ի կազմում

23-ամյա հայ դարպասապահ Ֆելիքս Ֆերահյանը պայմանագիր է կնքել Ֆինլանդիայի լավագույն ակումբներից մեկի՝ HIFK-ի հետ։

Նույն օրը Ֆերահյանը մասնակցել է Ֆինլանդիայի լիգայի գավաթի համար HIFK-Ինտեր Տուրկու հանդիպմանը, որն ավարտվել է 1։0 հաշվով: Նա անառիկ է պահել դարպասը, տեղեկացնում է Football Kentron-ը։

Ֆելիքսը ծնվել է Գերմանիայում, մեծացել՝ Ֆինլանդիայում։ Նա Կայզերսլաուտերնի ֆուտբոլի ակադեմիայի սան է: