31 հունվարի 2022 - 14:46 AMT
Արցախում կորոնավիրուսի 19 նոր դեպք կա և 1 մահ

Հունվարի 30-ին Արցախում կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Արձանագրվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 17-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1909 քաղաքացու հետազոտություն, որից 173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: