30 մարտի 2009 - 22:36 AMT
Սեդատ Լաչիներ. Անկարան զիջումների չի գնա եւ չի բացի Հայաստանի հետ սահմանը
Չնայած այն բանին, որ Թուրքիա ԱՄՆ նախագահի այցի ընթացքում կքննարկվի հայկական հարցը, պաշտոնական Անկարան զիջումների չի գնա եւ չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի միջազգային հետազոտական կենտրոնի (USAK) տնօրեն Սեդատ Լաչիները : «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդների քննարկելի հարցերից մեկը կլինի Հայաստանի թեման: Սակայն կարծել, որ Օբաման այդ հարցի առնչությամբ որեւէ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, եւ Անկարան զիջումների կգնա ու կբացի սահմանը, քաղաքական տգիտություն է», - հայտարարել է նա:

«Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին հակասող քայլ չի անի: Պաշտոնական Բաքուն տեղեկացվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող բոլոր բանակցությունների մասին», - ասել է Լաչիները: Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն ինչ-որ մեկի կողմից նպատակաուղղված ուռճացվում են: