1 փետրվարի 2022 - 16:04 AMT
Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք կա

Արցախում հունվարի 31-ին կատարվել է 155 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2064 քաղաքացու հետազոտություն, որից 206-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։