3 փետրվարի 2022 - 10:37 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով

Ադրբեջանական իշխանությունը մեզ հետ խաղաղության մասին միշտ խոսում է սպառնալիքով` երկիրը վերացնելու, ավերելու սպառնալիքով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ։

«Սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլ հայատյացության տարիների պետական քաղաքանություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն)` մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցանքների իրական աղբյուրը:

Մեզ պետք են մեր իրավունքների իրական երաշխիքներ. մնացյալ ամեն ինչ պատրանք է:

Հ.Գ. Մեր հարևան երկրի ղեկավարի վերջին ելույթները ևս արձանագրել ենք, առանձնացրել ենք մեզ վերաբերող ատելության ու թշնամանքի մասերը և էլի կուղարկենք միջազգային մարմիններին»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին շրջանում կրկին խոսել է ՀՀ հասցեին սպառնալիքների լեզվով՝ ասելով, թե «տեղում կոչնչցանեն» Հայաստանը, եթե իրադարձություններն իրենց սցենարով չգնան։