3 փետրվարի 2022 - 13:31 AMT
Վարորդները կրկին ցույց են անում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքող վարորդները կրկին դուրս են եկել փողոց՝ թանկացումները կանխելու հույսով։ Վարորդները Բրազիլիայի հրապարակից երթով գնում են դեպի Հանրապետության հրապարակ, տեղեկացնում է Yerkir.am-ը։l

Ակցիային մասնակից վարորդներից մեկն ասել է, որ այս անգամ միանալու են ավելի մեծ թվով քաղաքացիներ։

Քաղաքացիներին զայրացրել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշումը, ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաև փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:

Վարորդները բողոքի ցույցի էին դուրս եկել նաև հունվարի 31-ին՝ եղան բերման ենթարկվածներ։ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի որոշմամբ վերանայվել են ԱՊՊԱ-ի բազային սակագները: Թանկացումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 7-ից: