4 փետրվարի 2022 - 16:50 AMT
Ստեփանակերտի մոտակայքում 12-րդ դարի խաչքարեր են գտել

Ստեփանակերտի շրջակայքում 12-րդ դարի խաչքարեր են հայտնաբերվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Օրերս մեզ է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Դավիթ Հարությունյանը և ասել, որ Ստեփանակերտի շրջակա անտառներում մեծ խաչքարեր է տեսել։ Որոշեցինք Դավիթի հետ այցելել, պարզվեց, որ 12-րդ դարի այս խաչքարերը գրանցված չեն։

Շնորհակալություն ենք հայտնում Դավիթին, ով ոչ միայն ուղեկցեց, այլև օգնեց մեր աշխատանքներին»,-ասվում է գրառման մեջ։