31 մարտի 2009 - 13:17 AMT
Բելառուսը մտադիր չէ ճանաչել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը
Բելառուսի խորհրդարանը չի ընդգրկել Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ճանաչման հարցը գարնանային օրակարգում` բարձրաստիճան քաղաքական գործիչների խոստումներին հակառակ: Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել է «սառեցնել» այդ հարցը, գտնում են փորձագետները:

Բելառուսի խորհրդարանը մոտ ապագայում մտադիր չէ քննարկել Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախության ճանաչման հարցը, հաղորդում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը ճանաչել են միայն Ռուսաստանն ու Նիկարագուան: