5 փետրվարի 2022 - 13:01 AMT
Մակունցն ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հետ խոսել է երկկողմ պաշտպանական հարցերի մասին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի՝ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիական հարցերով տեղակալ Լորա Քուփերը հեռախոսազրույցում ռազմավարական երկխոսության շրջանակում քննարկել են երկկողմ պաշտպանական հարցերը, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղիների շուրջ:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել փետրվարի 4-ին։