5 փետրվարի 2022 - 14:53 AMT
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 6-9-ը, 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսային 2-5մ/վրկ: Փետրվարի 5-ին, 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն ամսի 5-6-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը՝ 4-6 աստիճանով:

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։ Փետրվարի լույս 6-ի գիշերը մայրաքաղաքում կգրանցվի -9 աստիճան։