4 հուլիսի 2002 - 19:41 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԿԱՏՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՃ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ
Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում արդյունաբերական արտադրանքի առավելագույն աճ է նկատվել ԱՊՀ երկրների թվում: ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցի համաձայն, արտադրության աճը ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին կազմել է 11,2 տոկոս 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ինչպես նշվում է զեկույցում, Ռուսաստանում համապատասխանաբար արտադրությունը աճել է 3 տոկոսով, Ադրբեջանում-1 տոկոսով, Վրաստանում-0,2 տոկոսով: