31 մարտի 2009 - 14:16 AMT
Սոֆիայում տեղի կունենա գազային խնդիրներին նվիրված գագաթնաժողով
Ապրիլի 24-25-ին Սոֆիայում Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի նախաձեռնությամբ տեղի կունենա գազային գագաթնաժողով: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանում Բուլղարիայի դեսպանատանը գագաթնաժողովի են հրավիրվել Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի 28 երկրների, սեւծովյան ավազանի եւ Կասպից տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի, ԵՄ անդամների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ: Գագաթնաժողովի ընթացքում ուշադրության կետրոնում կլինի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը: