7 փետրվարի 2022 - 15:29 AMT
Աբու Դաբի-Երևան երթուղով չվերթերը մեկնարկել են

Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի - Երևան - Աբու Դաբի երթուղով չվերթերը:

Դրանք կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայանները»։

Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: