11 փետրվարի 2022 - 16:17 AMT
Էկո պայուսակներ` պլաստիկի փոխարեն. Printax-ի ու պլաստիկի թշնամությունը

2022 թվականի սկզբին հայկական արտադրող Printax ընկերությունը սկսել է էկո արշավ պլաստիկ տոպրակների դեմ, որը կոչվում է՝ «Հերիք ու պլաստիկ եղավ»:

Պլաստիկ տոպրակները մերժող արշավի նպատակը էկո պայուսակների ամենօրյա օգտագործումը խթանելն է: Հենց այստեղից է սկսվել Printax-ի ու պլաստիկի թշնամությունը:

Նշվում է, որ էկո պայուսակներն այսօր լայն կիրառություն են ստանում նաև հենց Printax-ի շնորհիվ, որովհետև ընկերությունը թողարկում է այնպիսի արտադրանք, որը կարվում է հենց Հայաստանում, և բոլոր դիզայնները հեղինակային աշխատանքներ են:

«Մեր արտադրանքը համարվող էկո պայուսակները ներգրավում են երիտասարդական սեգմենտի կարևոր հատվածին, ովքեր ազդեցություն ունեն իրենց շրջապատում, և կարող են խթան հանդիսանալ էկո պայուսակների լայն կիրառության համար»,-ընդգծել է Պրինտաքսի տնօրեն՝ Արազ Բալագյոզյանը:

Էկո պայուսակները հնարավոր է ձեռք բերել ընկերության սոցիալական էջերից և Կորյունի 8 հասցեում գործող խանութ-սրահից: