11 փետրվարի 2022 - 17:18 AMT
ՊՆ հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը․ Իրադրությունը սահմանին հարաբերական կայուն է

Պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանականհերթականապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 11-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի՝ Քարվաճառի հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։