12 փետրվարի 2022 - 12:17 AMT
Արցախում կորոնավիրուսի 223 նոր դեպք կա և 1 մահ

Արցախում փետրվարի 11-ին կատարվել է 497 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 223 նոր դեպք է գրանցվել, այդ թվում` երեխաների շրջանում։

Գրանցվել է մահվան 1 դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 47 վարակակիր, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5054 թեստավորում,հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1491 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: