31 մարտի 2009 - 20:35 AMT
Արա Աղիշյանը ընտրվել է ԱՄՆ-ում «Հայաստան» հիմնադրամի տարածաշրջանային բաժնի նախագահ
«Հայաստան» համահայկական բարեգործական հիմնադրամը մարտի 26-ին Արա Աղիշյանին միաձայն ընտրել է հիմնադրամի արեւմտա-ամերիկյան տարածաշրջանային բաժնի ղեկավար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունում: Խորհրդի նիստին ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ԱՄՆ-ում Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը նշել է, որ Արա Աղիշյանը հանդիսանում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական գործընկերը, եւ նրա ընտրությունը Արեւմտյան-Ամերիկայի տարածաշրջանային բաժնի նախագահի պաշտոնում նրան թույլ կտա շարունակել իր գործունեությունը հօգուտ ազգի: