14 փետրվարի 2022 - 10:40 AMT
ԱԻՆ-ը մակրոսեյսմիկ հետազոտություններ կանի հյուսիսային մարզերում

Փետրվարի 14-ից ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության մասնագիտական խմբերը, հյուսիսային մարզերի բնակավայրերում, կիրականացնեն մակրոսեյսմիկ հետազոտություններ՝ երկրաշարժի հնարավոր հետևանքները պարզելու համար։

Փետրվարի 13-ին| ժամը 22:25-ին 5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ: