14 փետրվարի 2022 - 11:39 AMT
Լինդսի Ֆորբս․ Կարող ես ստեղծել համակարգեր, բայց դրանց հիմքում պետք է լինեն մարդիկ, մարդակենտրոնությունը

Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի անդամ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Լինդսի Ֆորբսն իր տված հարցազրույցում ներկայացրել է իր տեսակետը բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման, կորպորատիվ կառավարման և այլ հարցերի շուրջ:

«Կարող ես ստեղծել համակարգեր, սակայն դրանց հիմքում պետք է լինեն մարդիկ, մարդակենտրոնությունը և ճիշտ արժեքները: Ընկերությունը պետք է լինի կայուն, սակայն ճկուն մտածելակերպով»,-ասել է Լինդսի Ֆորբսը:

Ֆորբսն առևտրային և ներդրումային բանկինգի ոլորտում է արդեն 35 տարի: