31 մարտի 2009 - 20:55 AMT
Արմեն Ջիգարխանյանը Ռուսաստանի լավագույն մարդկանցից մեկն է
Թատրոնի եւ կինոյի հանրահայտ արտիստ Արմեն Ջիգարխանյանը ներգրավվել է «Ռուսաստանի լավագույն մարդիկ - 09» համառուսական հանրագիտարանի անձանց թվի մեջ: Հանրագիտարանը հրատարակվում է «ՍՊԵՑ-ԱԴՐԵՍ» հրատարակչության հովանավորությամբ` բոլոր մակարդակների գործադիր եւ օրենսդիր իշխանությունների մարմինների, հասարակական, գիտական եւ մասնագիտական կազմակերպությունների հետ համատեղ, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում: 954թ. ընդունվել է ինստիտուտ` հայտնի ռեժիսոր, Գ.Սունդուկյանի անվ. թատրոնի ղեկավար Վարդան Աճեմյանի կուրս: 1991-1996թթ. Արմեն Ջիգարխանյանը դեսրասանական վարպետություն է դասավանդել ԿՀՊԻ-ում, իսկ 1996թ. ստեղծել իր թատրոնը` Մոսկովյան դրամատիկական թատրոնը Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ: 2000թ. նա դարձավ Իննոկենտի Սմոկտունովսկու 75-ամյակին նվիրված «XX դարավերջի արտիստ» Միջազգային թատերա-հեռուստատեսային փառատոնի դափնեկիրը եւ հատուկ մրցանակով շեշտվեց «Ոսկե դիմակ» Ռուսական թատերական պրեմիայի ժյուրիի մրցանակով: 2008թ. Հայաստանի մշակույթի եւ արվեստի զարգացման մեջ ներդրած ավանդի համար արժանացավ «Կարոտ» ամենամյա մրցանակին: