18 փետրվարի 2022 - 16:30 AMT
ՀՀ-ում Ներդրումային կոմիտե կստեղծվի

ՀՀ-ում Ներդրումային կոմիտե կստեղծվի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել կոմիտեի աշխատակարգը հաստատելու մասին։

Ըստ որոշման, Ներդրումային կոմիտեի նիստերը ձայնագրվում, արձանագրվում են և հրապարակման ենթակա չեն։

Ներդրումային կոմիտեի նիստը նախագահում է վարչապետը, վարչապետի բացակայության դեպքում՝ վարչապետի որոշմամբ փոխվարչապետը։

Ներդրումային կոմիտեի գործունեության նպատակը գնահատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի նախնական ընտրությունն է, առաջնահերթությունների որոշումը, հաստատումը և վերջիններիս վերաբերյալ որոշումների կայացումը։

Ներդրումային կոմիտեն քննարկում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից գնահատված հանրային ներդրումային ծրագրերը, հաստատում է վերջիններիս առաջնահերթությունները, որի վերաբերյալ կազմվում է ցանկ։