18 փետրվարի 2022 - 17:13 AMT
Ականի վրա 2 ադրբեջանցի է պայթել

Թարթառի շրջանում 2 ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Նրանք են՝ 1963 թ․ ծնված Ալիշան Սաֆարով Շարիֆ օղլուն և 1965 թ․ ծնված Ֆաիգ Շաֆարով Իսմայիլ օղլի, գրում է Haqqin.az-ը։

Նրանք ճանապարհների շահագործմամբ զբաղվող ընկերության աշխատակիցներ են։

Նշվում է, որ ականը պայթել է այն տարածքում, որտեղ ականազերծում չի իրականացվել։