18 փետրվարի 2022 - 18:43 AMT
DMS PRO MAX-ը`օնլայն վարկավորման ծրագրային լուծում

DMS ™ ընկերությունը ստեղծել է DMS PRO MAX օնլայն վարկավորման ծրագրային ապահովումը, որը հնարավորություն է տալիս հայկական բանկերին և վարկային կազմակերպություններին տրամադրել օնլայն վարկեր: Ծրագրի ինտեգրացիան և կարգաբերումը տևում է 2-4 ամսվա ընթացքում:

«Հայկական բանկերի միջև մեծ տեխնոլոգիական անդունդ կա: Այս լուծման շնորհիվ բոլոր բանկերի դիրքերը գրեթե հավասարվում են օնլայն վարկավորման տեսանկյունից: Սա հնարավորություն է տալիս ցանկացած հայաստանյան բանկի սկսել տրամադրել օնլայն վարկեր ընդամենը մի քանի ամսում, պահանջելով իրենց համար անակնալ քիչ ներդրում:» - նշել են ընկերության ներկայացուցիչները:

Համակարգը բաղկացած է 3 հիմնական մոդուլից:

Բիոմետրիկ նույնականացում

DMS PRO MAX ծրագիրն իր մեջ ներառում է բիոմետրիկ նույնականացման և լայվնես ստուգման ալգորիթմեր, որոնցով համեմատվում են պոտենցիալ հաճախորդի սելֆին նրա անձնագրի նկարի հետ, և ստուգվում է սելֆիի եռաչափությունը: Դա կատարվում է վստահ լինելու համար որ սելֆին արվել է իրական մարդու կողմից, այլ ոչ թե օրինակ նկարահանելով որևէ նկար: Ծրագիրն ունի նաև optical character recognition (OCR), որը «կարդում» է տեքստը հաճախորդի տրամադրած անձը հաստատող փաստաթղթից:

Վարկային դիմում հայտ

DMS PRO MAX ծրագրի միջոցով բարեհաջող անցնելով բիոմետրիկ նույնականացումը, օգտատերը կարող է ուղարկել վարկային հայտ, նշելով իրեն հետաքրքրող վարկատեսակը և ցանկալի վարկի գումարը:

Վարկային հոսքագիծ

Վարկային հայտն ուղարկվում է DMS ™ - ընկերության կողմից մշակված վարկային որոշումների կայացման հոսքագիծ: Հոսքագիծը հնարավոր է կարգաբերել՝ կախված բանկի կողմից հաստատված վարկավորման պայմաններից:

Դրական որոշման դեպքում ավտոմատ կերպով կատարվում են համապատասխան ձևակերպումները բանկային ծրագրում (core banking), և վարկը հասանելի է հաճախորդի հաշվին: