19 փետրվարի 2022 - 11:38 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1469 նոր դեպք կա և 33 մահ

Հայաստանում փետրվարի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 414,764-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1469-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 33 դեպք է գրանցվել, 30-ը՝ կորոնավիրուսից և 3 մահ, երբ պացիենտն ունեցել է վիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8308 դեպք կա, այլ պատճառով՝ 1588։

Ապաքինվել է ևս 2587 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 388,780 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,088 է։

Ընդհանուր առմամբ 2,857,715 թեստ է արվել, մեկ օրում` 5879։