19 փետրվարի 2022 - 14:46 AMT
Արցախում կորոնավիրուսի 84 նոր դեպք կա և 1 մահ

Փետրվարի 19-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Արցախում իրականացվել է 269 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 84 նոր դեպք է հաստատվել, հայտնում է ԱՀ առողջապահութան նախարարությունը։ :

Մահվան 1 դեպք է գրանցվել։

Ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի:

Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: