21 փետրվարի 2022 - 12:50 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 896,723 մարդ

Փետրվարի 20-ի դրությամբ Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 1,992,891 պատվաստում։

1,077,319 մարդ պատվաստանյութի առաջին դեղաչափն է ստացել, 896,723-ը՝ երկրորդը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Երրորդ կամ բուստեր դեղաչափը ստացել է 18,849 անձ։

Covid-19-ի դեմ բուստեր դեղաչափով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք։ Բուստեր դեղաչափը կարելի է ստանալ պատվաստման ամբողջական կուրսից հետո առնվազն 3 ամիս անց։