21 փետրվարի 2022 - 13:48 AMT
АirBaltic-ը թռիչքներ կկատարի Ռիգայից Երևան

АirBaltic ավիաընկերությունը նոր չվերթեր է մեկնարկում Ռիգայից, այդ թվում՝ դեպի Երևան։ Թռիչքները նախատեսվում է սկսել ամռանը։

Լատվիայից Հայաստան և հակառակ ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ, տեղեկացնում է Breakingtravelnews-ը։

Ավիաընկերության գործադիր տնօրեն Մարտին Գաուսը նշել է, ավիաընկերությունը մտադիր էր դեպի Երևան թռիչքներ մեկնարկել դեռևս պանդեմիայից առաջ։

«Այժմ կարող ենք չվերթեր առաջարկել դեպի Հայաստանի մայրաքաղաք և հակառակ ուղղությամբ»,-ասել է նա։

Գաուսը նաև հավելել է, որ ճամփորդությունների ինդուստրիայի վերականգնմանը զուգահեռ իրենց ընկերությունը կկարողանա ավելի շատ ուղղություններ առաջարկել ճանապարհորդներին։