21 փետրվարի 2022 - 14:31 AMT
ՄԻՊ․ Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդարադատությունը չի ավարտվում բանտի դարպասների ետևում, մարդիկ չեն հայտնվում բանտերում նրա համար, որպեսզի 2-րդ անգամ պատժվեն։

«Պետությունը պետք է մարդուն պատրաստի ազատ արձակման, այլ ոչ թե ոչինչ չանի ու հետո էլ ասի, թե նա ազատ արձակման պատրաստ չէ: Պետք է գործի անհատական մոտեցում, ռիսկային գնահատման մեխանիզմ և վստահության կանխավարկած ազատազրկվածի նկատմամբ»,-ասվում է գրառման մեջ։

ՄԻՊ աշխատակազմն ամփոփում է ՔԿՀ-ներում, հոգեբուժական կազմակերպություններում ու իրավապահ մարմինների համակարգի ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքները։