21 փետրվարի 2022 - 17:19 AMT
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 2 ՀՄՄ-ի խոցման և 5 սպանվածի մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է ՌԴ տարածք մտած ուկրաինական 2 ՀՄՄ-ի խոցման և 5 սպանվածի մասին՝ Ռոստովի շրջանում մարտերի արդյունքում։ Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ հարավային զինշրջանը, գրում է ՌԲԿ-ն։

Նշվում է նաև, որ Ռուսաստանի սահմանին է մոտեցել ուկրաինական «հետախուզադիվերսիոն խումբը»։ Դա տեղի է ունեցել ՌԴ Ռոստովի շրջանի Միտյակինսկայա բնակավայրի մոտ։ Նրանց հայտնաբերել են ռուս սահմանապահները, որոնք լրացուցիչ ուժեր են խնդրել իրենց օգնության հասնելու համար։ Տեղում մարտ է բռնկվել, որի ժամանակ Ուկրաինայի տարածքից ռուսական սահմանն Ուկրաինայի երկու հետևակի մարտական մեքենա է հատել։

Զրահատեխնիկան ոչնչացվել է, իսկ դիվերսիոն խմբի անդամները՝ սպանվել։ Նշվում է, որ ռուսական կողմից զոհեր և տուժածներ չկան։

Photo. Ria Novosti