21 փետրվարի 2022 - 22:22 AMT
Պուտինը պատրաստվում է ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին տեղեկացրել է, որ առաջիկայում մտադիր է ստորագրել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին հրամանագիրը։

Այս մասին հայտնում է Կրեմլի կաշտոնական կայքը։

Վերջիններս հիասթափությամբ են ընդունել նման զարգացումը` պատրաստակամություն հայտնելով, սակայն, շարունակելու կոնտակտները։

Փետրվարի 21-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բոլոր ելույթ ունեցողները կոչ են արել Պուտինին ճանաչել հանրապետությունների անկախությունը։