1 ապրիլի 2009 - 14:40 AMT
Հարավկովկասյան երկաթուղին անցնում է թափանցիկ սակագնային դրույքների վրացական երկաթուղու հետ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից վրացական երկաթուղու հետ համատեղ անցկացված աշխատանքների արդյունքում ապրիլի 1-ից 2009թ. Կարմիր Բլուր-Փոթի-Կարմիր Բլուր հաղորդակցությունում բարձված 20ft բեռնարկղների փոխադրման հաշվարկը կկատարվի թափանցիկ սակագնային դրույքով` 1 կոնտ-կմ համար 0,48 շվեց. ֆրանկ (~ 300 ԱՄՆ դոլլար) ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, որոշումն ընդունվել է արտահանման-ներկրման հաղորդակցությունում բեռնային հոսքի ներգրավման նպատակով` այդ թվում այլընտրանքային տրանսպորտից:
Հարավկովկասյան երկաթուղիե ՓԲԸ Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Իլյա Կելպերիսը նշել է, որ սակագների իջեցումը թույլ կտա ավելացնել բեռնարկղային փոխադրումների ծավալները - կստեղծի կայուն հիմք` հարակից ճանապարհների հետ թափանցիկ աշխատանքների հետագա զարգացման համար: Սակագների իջեցումը նա- թույլ կտա ապահովել երկաթուղային բաղադրամասով թափանցիկությունը փոխադրման արժեքում` տրանսպորտային մի քանի միջոցների կիրառման ժամանակ, ավելացրել է նա:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 % դուստր ընկերությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կոնցեսիոն կառավարման է հանձնվել «ՀԿԵ» ՓԲԸ` համաձայն Կոնցեսիոն պայմանագրի, որը կնքվել է 2008 թ. փետրվարի 13-ին: Կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` 20 տարի հետաձգման իրավունքով: