24 փետրվարի 2022 - 12:46 AMT
Ուկրաինական Սու-27-ը վթարային վայրէջք է կատարել Ռումինիայում

Ուկրաինական Սու-27 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Ռումինիայում՝ արևելյան Բակեու օդանավակայանում։ Այդ մասին հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը։

Տեղեկությունը հաստատել է պրեֆեկտ Լյուցիան-Գաբրիել Բոգդանելը, հայտնում է Agerpres-ը։

«Փետրվարի 24-ի առավոտյան Սու-27 կործանիչը վթարային վայրէջք է կատարել: Օդաչուն այժմ Ռումինիայի ռազմական իշխանությունների մոտ է։ Կործանիչին պարտադրել են վայրէջք կատարել»,- ասել է պրեֆեկտը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։