1 ապրիլի 2009 - 15:16 AMT
Ապրիլմեկյան փառատոն ամենայն լրջությամբ
Ապրիլի 1-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում նշվում է «Չֆիլմ» փառատոնով, որի շրջանակներում անցնում է «չֆիլմ» հետահայաց ցուցադրությունն ու «չվարպետաց» դաս կինեմատոգրաֆիստների համար:

Մեկօրյա փառատոնն անցնում է Ազգային պատկերասրահի կինոդահլիճում` ղազախ կինոռեժիսոր Ռուստամ Խարլամովի «Վոկալ զուգահեռներ» եւ ռուս կինոռեժիսոր Ալեքսեյ Ֆեոդորովիչի «Առաջին անգամ լուսնի վրա» չֆիլմերի ցուցադրությամբ: «Չֆիլմ» փառատոնի բացումն ու փակումը տեղի կունենա միաժամանակ` երեկոյան «The CLUB» ակումբում: