24 փետրվարի 2022 - 15:49 AMT
Մակարյանն ազատվել է ԳՇ պետի տեղակալի պաշտոնից, նաև 3 վարչության պետ է պաշտոնանկ արվել

Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ - ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիրը։

Մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից:

Արմեն Առուշանյանն ազատվել է ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Արթուր Պողոսյանն էլ ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արտակ Դավթյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: