Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցում։
«Միայն խորհուրդներ են տալիս Ուկրաինային»,-ասել է նա։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ վերաբերմունքն Ուկրաինայի հանդեպ «ոչ բարեկամություն է, ոչ էլ համերաշխություն», հայտնում է Anadolu գործակալությունը։
«Ցավոք, ոչ ԵՄ-ն, ոչ մյուս արևմտյան տերությունները լուրջ, վճռական դիրքորոշում չորդեգրեցին։ Բոլորը միայն շռայլորեն խորհուրդներ են տալիս։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կխոսենք այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա։
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։