4 մարտի 2022 - 13:34 AMT
Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է․ ԱԷԿ-ը ռուսների հսկողության տակ է

Հրդեհը Զապորոժիեի ԱԷԿ-ում մարվել է, ռեակտորները չեն վնասվել։ Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտարարել է, որ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է, գրում է BBC-ն։

Զապորոժիեի ռազմաքաղաքացիական վարչակազմը հայտնել է նաև, որ ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Զոհեր ու վիրավորներ չկան։

Նշվում է, որ կայանի անձնակազմն աշխատում է և վերահսկում է էներգաբլոկների վիճակը։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ գիշերը ռուսական զինուժն է հարվածներ հասցրել Զապորոժիեի ատոմակայանին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել էներգաբլոկներից մեկի հարևանությամբ և ԱԷԿ-ի ուսումնավարժական հատվածում։

Զապորոժիեի ատոմակայանը խոշորագույնն է Եվրոպայում։

Photo. Ria Novosti