4 մարտի 2022 - 13:00 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 251 նոր դեպք կա և 12 մահ

Հայաստանում մարտի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,008-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 251-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 12 դեպք է գրանցվել, 11-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8516 դեպք կա, այլ պատճառով՝ 1624։

Ապաքինվել է ևս 836 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 404,993 է։ Փաստացի բուժվողների թիվը 5875 է։

Ընդհանուր առմամբ 2,909,913 թեստ է արվել, մեկ օրում` 3847: