9 մարտի 2022 - 10:24 AMT
Ադրբեջանցիները Խրամորթի հատվածում խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից

Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։

Հայկական կողմից տուժածներ չկան, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ներկայումս օպերատիվ-մարտավարական իրադրությունը հանգիստ է։