9 մարտի 2022 - 12:12 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 51 նոր դեպք կա և 8 մահ

Հայաստանում մարտի 9-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,592 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 51-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8560 դեպք կա, այլ պատճառով՝ 1630։

Ապաքինվել է ևս 266 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 407,348 է։ Փաստացի բուժվողների թիվը 4054 է։

Ընդհանուր առմամբ 2,924,553 թեստ է արվել, մեկ օրում` 2803: