9 մարտի 2022 - 17:52 AMT
ՊԲ․ Ադրբեջանական կողմը ականանետից կրակել է Խնուշինակի ուղղությամբ

Մարտի 9-ին` ժամը 14։00-14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մարտի 8-ին` ժամը 23։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։