1 ապրիլի 2009 - 22:15 AMT
Աբանիան եւ Հորվաթիան պաշտոնապես դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ
Ալբանիան եւ Հորվաթիան պաշտոնապես դարձել են ՆԱՏՕ-ի անդամներ: Համապատասխան փաստաթղթերի հանձնման արարողությունը կայացավ Վաշինգտոնում: Ներկա էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը:

Ալբանիան եւ Հորվաթիան ՆԱՏՕ մտնելու պաշտոնական հրավերներ ստացան անցյալ տարի Հյուսիսատլանտյան միության գագաթաժողովին Բուխարեստում: Այժմ ՆԱՏՕ-ի մեջ մտնում են Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի 28 երկրներ: