2 ապրիլի 2009 - 02:06 AMT
Մասաչուսեթսում տեղի է ունեցել «Մորգենթաուի պատմությունը» ֆիլմի պրեմիերան
Մասաչուսեթսի Framingham գրադարանում տեղի է ունեցել ռեժիսյոր Ափո Թորոսյանի «Մորգենթաուի պատմությունը» նոր ֆիլմի պրեմիերան:«Ես փորձեցի մարդկանց զգուշացնել, որ ցեղասպանությունը դեռես արդիական է: Մենք այն չափազանց հաճախ չենք նկատում, սակայն երբ ասում եք «մենք» եւ «նրանք», արդեն դասվում եք նախապաշարմունքներով մարդկացն շարքին», - ասել է Թորոսյանը, գրում է Daily News-ը: Նա նաեւ նշել է, որ իր ֆիլմը հասցեագրված է ուսանողներին: «Նրանք պետք է իմաման, թե ինչ է եղել», - ընդգծել է Թորոսյանը:

Ֆիլմը պատմում է Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան Հենրի Մորգենթաուի մասին, որը դիվանագետներից առաջինն էր ողջ աշխարհին պատմել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի կոտորածի մասին: Ֆիլմի կարճ վարկածը կցուցադրվի ապրիլի 23-ին Peabody City Hall-ում:

Կոտորածից փրկված հույն կնոջ եւ հայ տղամարդու զավակի Ափո Թորոսյանն ավարտել է Ստամբուլում Գեղեցիկ արվեստների ակադեմիան 1960 թվականին: Նա յոթ վավերագրական ֆիլմի հեղինակ է: 1986 թվականին Թուրքիայից գաղթել էր ԱՄՆ եւ որոշել այլեւս ետ չվերադառնալ այն բանի համար, որ Հայոց ցեղասպանության մասին իր կարծիքը հայտնելու պատճառով բանտում էր հայտնվել: