12 մարտի 2022 - 11:48 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 111 նոր դեպք է գրանցվել և 3 մահ

Հայաստանում մարտի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 421,953-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 111-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8570 դեպք կա, այլ պատճառով՝ 1635։

Ապաքինվել է ևս 282 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 408, 215 է։ Փաստացի բուժվողների թիվը 3533 է։

Ընդհանուր առմամբ 2, 933,020- թեստ է արվել, մեկ օրում` 2939: