Մարտի 13-20-ը սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում, գիշերային ժամերին՝ մինչև բացասական, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։
Հաշվի առնելով դա՝ կենտրոնը հորդորում է Արարատյան դաշտի գյուղատնտեսներին բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել։
Օդի ջերմաստիճանը մարտի 12-15-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Հանրապետության տարածքում` մարտի 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանում՝ մարտի 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Մայրաքաղաքում մարտի լույս 13-ի և 14-ի գիշերը սպասվում է -3 աստիճան, իսկ լույս 15-ի գիշերը՝ -4 աստիճան։