14 մարտի 2022 - 11:46 AMT
ՀՀ-ում Covid-19-ի դեմ բուսթերով 28,497 պատվաստում է արվել

Մարտի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստվել է 28,497 մարդ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2078, 121 պատվաստում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Առաջին դեղաչափով իրականացվել է 1,100,161 պատվաստում, երկրորդով՝ 947,156:

Մարտի 13-ին Հայաստան է հասել Covid-19-ի Pfizer պատվաստանյութի 306,000 դեղաչափ։ Սա ԱՄՆ կառավարության նվիրատվությունն է Հայաստանին Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում: