15 մարտի 2022 - 16:41 AMT
Տիգրան Խուդավերդյանը` ՌԴ-ում Yandex-ի գլխավոր տնօրեն

Ռուսաստանում Yandex-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Տիգրան Խուդավերդյանը։ Նա համատեղելու է այդ պաշտոնը Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մինչ այդ պաշտոնը զբաղեցնող Ելենա Բունինան կմնա ընկերությունում և կկատարի HR տնօրենի պարտականությունները։

Խուդավերդյանը Yandex ընկերությունների խմբի գործադիր տնօրենն է 2019 թվականից, իսկ ընկերությունում աշխատում է 2006-ից։

Photo. TASS